Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Դեմքի խնամք

Դիմակներ մաշկի լայնացած ծակոտիների դեմ

Դիմակներ մաշկի լայնացած ծակոտիների դեմ

Միջավայրի անբարենպաստ պայմանների անմջական ազդեցությունից հաճախ մեր մաշկը դառնում է անհարթ, թեփոտ կամ ունենում է լայն ծակոտիներ: Սակայն պետք չէ մտահոգվել. Բնական բաղադրիչները մշտապես համարվել են մաշկը քամուց, արևից և եղանակային այլ փոփոխություններից պաշտպանող լավագույն պատնեշը:

 

Այսպիսով ձեզ ենք առաջարկում մի քանի դիմակի պատրաստման եղանակներ, որոնց օգտագործումը արդյունավետ միջոց է մաշկի լայնացած ծակոտիների դեմ պայքարում:

Կաղամբի դիմակ
Մանրացրած կաղամբը տրորել և խառնել փրփրեցրած ձվի սպիտակուցի հետ։ Քսել դեմքին և պարանոցին, թողնել 20 րոպե։ Դիմակը հանել և լվացվել գոլ, ապա սառը ջրով։

Հաստ շերտով թթվեցրած և տրորած կաղամբը դնել դեմքին 15-20 րոպե և լվացվել սառը ջրով։ Այս դիմակը կարելի է օգտագործել շաբաթը 2 անգամ։

Վարունգի դիմակ
1 թարմ վարունգը մանրացնել և այդ մասսան լցնել կտորե անձեռոցիկի վրա ու դնել դեմքին։ Թողնել 15-20 րոպե, ապա լվացվել գոլ ջրով։

Դդումի դիմակ
3 ճ/գ խաշած և տրորած դդմին ավելացնել 1 ձվի դեղնուց և 1 թ/գ մեղր։ Քանի դեռ տաք է, քսել դեմքին և թողնել 10-15 րոպե։ Լվացվել սառը ջրով։

Լիմոնի, թթվասերի և թթվածնային ջրի դիմակ
1,5 թ/գ լիմոնի հյութ, 1,5 թ/գ թթվասեր և 5 կաթիլ թթվածնային ջուր։ Խառնել և քսել դեմքին բամբակի օգնությամբ։ 30-40 րոպեից լվացվել տաք ջրով։

Սպիտակ կավի դիմակ
10 գ սպիտակ կավը խառնել 5 գ տալկի և 3 գ ցինկի օքսիդի հետ։ Խառնուրդը լուծել ջրով՝ մինչև քանձր միասեռ մասսա ստանալը։ Դիմակը քսել դեմքին, թողնել 10-15 րոպե և հանել գոլ ջրում թրջված բամբակով։

Վարսակաձավարի դիմակ
2 ճ/գ վարսակաձավարի ալյուրը խառնել 1 ձվի հարած սպիտակուցի հետ։ Քսել դեմքին և թողնել 15-20 րոպե, լվացվել գոլ ջրով։
Վերցնել բամբակե գնդիկը, թրջել ջրի մեջ և օճառում։ Վրան ավելացնել մանր աղ, զգուշությամբ առանց սեղմելու տրորել դեմքը։ Չորանալուց հետո լվանալ։ Այս եղանակը նեղացնում է դեմքի ծակոտիները։

Սկզբնաղբյուր. aysor.am
Լուսանկարը. pourlefemme.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ